Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հանրապետության բոլոր բուժհաստատություններում տոնական օրերին հերթապահություններ են սահմանվել

Հանրապետության բոլոր բուժհաստատություններում տոնական օրերին հերթապահություններ են սահմանվել
29.12.2015 | 13:34

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների ընթացքում` 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 10-ը, նախարարությունում նախատեսվում է իրականացնել հերթապահություններ` որպես պատասխանատուներ ընդգրկելով նախարարի տեղակալներին և վարչությունների պետերին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նշված ժամանակահատվածում քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ ապահովելու նպատակով ուժեղացված հերթապահություններ են իրականացվելու նաև Հայաստանի Հանրապետության պետական պատվեր իրականացնող բոլոր հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում:

Ամանօրյա հերթապահություններ են սահմանվել նաև հանրապետության ամբուլատոր–պոլիկլինիկական կազմակերպություններում` առողջության առաջնային պահպանման բժիշկների և վերջիններիս բուժքույրերի մասնակցությամբ` ներգրավելով նաև վիրաբույժ/վնասվածքաբանների:

Բոլոր` հիվանդանոցային և ամբուլատոր – պոլիկլինիկական հաստատություններում որպես պատասխանատու, տնային հերթապահներ են նշանակվել բժշկական կազմակերպությունների տնօրենները, տեղակալները և բաժնի վարիչները:

Միաժամանակ, շարունակելու է նաև գործել առողջապահության նախարարության շուրջօրյա «թեժ գիծ» հեռախոսահամարը` (010) 52 88 72:

Տոնական օրերին գերատեսչության աշխատանքների հսկողությունը կգտնվի առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

Դիտվել է՝ 1827

Մեկնաբանություններ